Սեպտեմբերին ճամփորդելու համար լավագույն վայրերը


23:20 , 14 օգոստոս, 2018

Business Insider պարբերականը կազմել է տեղանունների ցանկը, որոնք հարմար են սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների համար։

Որպես կանոն՝ սեպտեմբերին գներն ավելի ցածր են դառնում, ինչը որոշ վայրեր զբոսաշրջության համար առավել գրավիչ է դարձնում։ Օրինակ՝ Լաս Վեգասը և Լոնդոնը։ Վայրի բնության սիրահարներին խորհուրդ է տրվում Կոստա Ռիկայի Լիմոն նահանգը։

Ծովում լողալու սիրահարներին խորհուրդ է տրվում մեկնել Սիցիլիա կամ Կարիբյան ծովի ափեր։ Պասիվ հանգստի սիրահարները կարող են հանգստանալ Բրյուգեում կամ Հնդկաստանի Ուդայպուր քաղաքում։

Սեպտեմբերին կարելի է այցելել նաև Մեծ Կիրճ։