Երկու շաբաթից Էջմիածինը կունենա հանգստի գեղեցիկ գոտի


18:20 , 14 օգոստոս, 2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում Էջմիածինը հենց մուտքի մոտ կունենա հանգստի գեղեցիկ գոտի:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Հայտնում եմ ձեզ, որ Մշակույթի պալատի հարակից տարածքը շուտով կբարեկարգվի, Վանա լճի մակետով կառուցված մեծ լողավազանը կհիմնանորոգվի, և դրանում կգործարկվի գունավոր ցայտաղբյուր: Մեր քաղաքը հենց մուտքի մոտ կունենա գեղեցիկ գոտի, որտեղ կկարողանան իրենց հանգիստն անցկացնել մեր քաղաքի բնակիչներն ու մանուկները: Աշխատանքները կավարտվեն առավելագույնը երկու շաբաթից»,- ասված է գրառման մեջ: