Ակնաբույժները կարծում են, որ «Վիագրայի» օգնությամբ կարելի է բուժել կուրությունը


22:00 , 14 օգոստոս, 2018

«Վիագրա»-ն կարելի է օգտագործել կուրությունը բուժելու համար: Այսպիսի եզրահանգման են եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները՝ գրում է iz-ru-ն:

Տարիքի հետ տեսողության վատթարացման հիմնական պատճառը մակուլյար դեֆորմացիան է, որը հիմնականում արյան հոսքի վատթարացումով է պայմանավորված: «Վիագրա»-ն, ինչպես պարզվել է, ունակ է բարելավելու արյան հոսքը:

Այժմ գիտնականները ակնկալում են այդ թեմայով ավելի ընդգրկուն հետազոտությունների անցկացում: