Վիետնամում անհայտ ծովային արարած է հայտնաբերվել


20:20 , 14 օգոստոս, 2018

Վիետնամում էքսկուրսավար Դու Նամ Դուն կարմրա–շագանակագույն հրեշի է հայտնաբերել, որը քաոսային շարժում է դեպի տարբեր կողմեր տարածվող իր բազմաթիվ շոշափուկները։ Հրեշին նա նկարել է տեսախցիկով։ Դրանից հետո նա նրան սենյակ է բերել, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի։ Նրա գտածոն շատ է զարմացրել տեղի բնակիչներին։

Էքսկուրսավարի խոսքերով՝ հասկանալի չէ, թե դա ինչ է՝ կենդանի է, թե բույս է և որտեղից է հայտնվել։ Ամեն դեպքում, հրեշին նորից բաց են թողել ջրի մեջ։