Ինչու՞ կանայք չեն ցանկանում ամուսնանալ․ հոգեբաններ


19:20 , 14 օգոստոս, 2018

Հոգեբանները նշել են, թե ինչու կանայք չեն շտապում ամուսնանալ։

Հիմնականում չեն ցանկանում ամուսնանալ նյութապես ապահովված կանայք։ Իսկ ինտիմ համարաբերությունների համար նրանք սիրեկաններ են ունենում։

Եթե ծնողների ամուսնական կյանքն այնքան էլ չի ստացվում, կնոջ մոտ կարծրատիպ է ձևավորվում, համաձայն որի՝ իրեն ևս ընտանիքի այդպիսի մոդել է սպասվում։ Այս պարագայում ևս կանայք ամուսնանալ չեն ցանկանում։

Ամուսնալուծված կանայք կասկածում են, որ հաջորդ ամուսնությունը երջանիկ կլինի։ Դա ևս մեկ խոչընդոտ է ամուսնության ճանապարհին։

Եթե նախկինում կինը լավ ընտանիք է ունեցել և ինչ-ինչ պատճառներով ստիպված է եղել ամուսնալուծվել, ապա հավանական է, որ իր ներկա ամուսնուն նախկինի հետ համեմատի։ Ուստի այդպիսի կանայք ամուսնանալ չեն ցանկանում։