Armsport.am-ը գրում է.
«Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Միլան»:
«Միլանի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Միլանը» վարձակալության համար վճարել է 5 միլիոն եվրո, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի տրանսֆերը 35 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք կունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։