Ռազմական ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում զորամասերում


15:20 , 14 օգոստոս, 2018

Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող օրենքներին, դրանցում իրենց իրավունքներին ու պարտականություններին: