18:02 , 19 մայիս, 2013
Սպանված զինվորի դիակի հետ կատարվածը հայաստանյան գաղջ, ավելի ճիշտ` սարսափելի բացասական էներգետիկայով հագեցած մթնոլորտի արդյունք է: Այդ մթնոլորտի զոհը թե՛ սպանվողն է և, որքան էլ զարմանալի թվա, թե՛ սպանողը: Դրա զոհերը մենք բոլորս ենք` վաղ թե ուշ, միայն մի մեծ բացառությամբ. նրանք, ովքեր ստեղծել են այդ մթնոլորտը, հարմար պահի կլքեն այս երկիրը: Նրանք վաղուց են վիլլաներ գնել իսպանիաներում ու ֆրանսիաներում` հեռու այս բացասականությունից...