«Հրապարակ». «Ազիզյաններ» սիթքոմը հնարավոր է փակվի, որ քարոզչություն չդիտվի


10:50 , 14 օգոստոս, 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։ Մենք տեղեկացանք, որ սերիալի պատվիրատու «Յուքոմ» ընկերությունը փոխանցել է հաջորդ սեզոնի գումարը, անգամ մի քանի սերիա նկարահանվել է, սակայն շարունակությունը մնացել է օդից կախված վիճակում․ կա՛մ սերիալը կփակվի, և վճարված գումարը պետք է ետ վերադարձնեն, կա՛մ կարող են ցուցադրել ընտրություններից հետո, որ քարոզչություն չդիտվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում