Միայնակ մոլորակով և Թոնիով, էն էլ ես անկապ մասնակիցների շրջանում 18-րդ տեղ գրավելը մի տեսակ ամոթալի էր


17:34 , 19 մայիս, 2013

Եթե մյուս մասնակիցները հաղթել են մրցույթը պատահականության սկզբունքով, որակյալ երգով, կաշառքով, ապա կան մասնակիցներ, ովքեր հաղթել են մեդիա ոլորտը գերազանց տիրապետելու շնորհիվ:
Մասնավորապես PR տեխնոլոգիայի ճիշտ գործածությունը մեդիա ոլորտում ամենաարդյունավետն է: Եվրատեսիլյան պատմության մեջ ամենահիշվող շոուն Դիմա Բիլանինն էր 2008 թվականին: Գիտե՞ք ինչու և ի՞նչ PR տարբերակ գործածեց Դիման հաղթելու համար: Առաջին քայլը երգի մեղեդային լինելն էր, և եթե երգը մեղեդային է, ապա պետք է բառերը լինեն բավականին խորիմաստ: Թե չէ միայնակ մոլորակով շատ-շատ 20-րդ տեղը գրավեք: Երկրորդ քայլը` տեսահոլովակի ճիշտ ընտրությունն էր: Դիմայի կազմը դիտմամբ ընտրեց սրտաճմլիկ պատմություն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի մասին և այն ներկայացրեց Եվրոպային: Կարծում եմ` գիտեք, որ Եվրոպայի աչքից երբևէ չեն վրիպում բարի գործ անելու կոչերը, մանավանդ երեխաների նկատմամբ: Այդ պատճառով էլ հեռուստատեսություններում ամենաշատ ցուցադրված տեսահոլովակը հենց Դիմայինն էր: Շոուի մասին չեմ խոսում, ընտրված էր հանրահայտ ջութակահար և աշխարհի չեմպիոն՝ գեղասահորդ: Կատարվեցին բազմաթիվ պրոմո-ակցիաներ, չեմ հիշում մի ամսագիր, որի շապիկին 2008-ին հայտնված չլինի Դիմա Բիլանը: Հարգելիներս, նույնիսկ ամենաքիչ տպաքանակ ունեցող օրաթերթի շափիկին հայտնվելը ևս գովազդի միջոց է, որը շաա՜տ լավ է անդրադառնում:

Շարունակությունը՝ այստեղ