Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվելու, ոչ էլ չարախնդալու


23:28 , 13 օգոստոս, 2018

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ո՛չ շատ ոգևորվելու, ոչ էլ չարախնդալու։

Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործուղությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։

Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։

100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել#հակահեղափոխությոըն_չի_լինելու՝ մի տեսակ շատ անլուրջ է և այդքանով՝ արդեն վտանգավոր։