Անկեղծ խոստովանությունից հետո Քանյե Ուեսթը PornHub-ի ցմահ հետևորդ է դարձել


19:20 , 13 օգոստոս, 2018

Հայտնի կատարող Քանյե Ուեսթը Ջիմի Քիմելի շոուում ասել է, թե ինչու է PronHub-ի ղեկավարությունն իրեն կայքի ցմահ հետևորդ է դարձրել։ Այս մասին պորտալի աշխատակիցները հայտնել են Twitter-ի պաշտոնական էջում։

Հարցազրույցի ժամանակ Քիմելը հարցրել է Ուեսթին՝ արդյոք նա կարո՞ղ է պատկերացնել իր դուստրերի կյանքը, որոնք չափահաս դառնալուց հետո տղամարդկանց հետ պետք է հանդիպեն։ Ուեսթը պատասխանել է, որ կանանց առարկայացման հետ կապված իր հայացքները չեն փոխվել․ երգիչը նախկինի պես տարված է PornHub-ով։ Հետո նա հայտարարել է, որ միջռասայական պոռնո է նախընտրում և արժանացել հանդիսատեսի ծափահարություններին։

Պոռնոկայքի ղեկավարությունը խթանել է երգչի հետաքրքրասիրությունը։ «Մենք ցանկանում ենք երախտագիտություն հայտնել պարոն Քանյե Ուեսթին՝ տարիներ շարունակ մեզ նվիրված լինելու համար։ Նվեր՝ ցմահ անվճար պրեմիում հետևորդի տեսքով։ Սա Ձեզ»,- ասվում է Twitter-ում։