Գիտնականները հայտնել են NASA-ի «արեգակնային» առաքելության մանրամասները


20:00 , 13 օգոստոս, 2018

Դեպի Արեգակ արձակված NASA-ի զոնդի նպատակն է ուսումնասիրել որպես թագ հայտնի աստղի արտաքին մթնոլորտը։

«Parker Solar Probe սարքավորումը մեկնարկել է Delta IV Heavy հրիթռ-կրիչով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ 1․5 մլրդ դոլար արժողությամբ տիեզերական առաքելությունը ենթադրում է, որ հոկտեմբերին զոնդը կանցնի Վեներայի կողքով, իսկ նոյեմբերին Արեգակին կմոտենա»,-ասվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, 7 տարվա ընթացքում նա պետք է 24 այդպիսի մոտեցում կատարի՝ Արեգակի մակերևույթից 6 մլն կմ հեռավորությամբ, որտեղ ջերմաստիճանը 1300 աստիճան է։