Թուրքիան Ռուսաստանին օգնության համար չի դիմել. Պեսկով


23:51 , 13 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան Ռուսաստանին օգնության համար չի դիմել` երկրում ստեղծված տնտեսական վիճակի հետ կապված: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով համապատասխան հարցին:

«Որևէ խնդրանք չի եղել»,-ասել է Պեսկովը:

Նշենք, որ օրերս կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Պեսկովն ընդգծել է, որ քննարկվել են էներգետիկ ոլորտում նախագծերը: