Նիկոլ Փաշինյանն ու Երուսաղեմի հայոց պատրիարքը հեռախոսազրույց են ունեցել


20:12 , 13 օգոստոս, 2018

«Այսօր Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի միջև»,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: