«Յասաման». իր տեսակի մեջ ինքնատիպ ռեստորան Ծաղկաձորի սրտում


15:30 , 13 օգոստոս, 2018

«Յասաման». ինքնատիպ միջավայր ու ջերմ մթնոլորտ: Ծաղկաձորի սրտում օրերս բացված յուրահատուկ ռեստորանը՝ նույնքան յուրահատուկ անվանմամբ, այսուհետ բնության գրկում հանգիստը վայելելու հրաշալի տարբերակ է: «Յասամանը», կարծես, նոր շունչ է տվել քաղաքին՝ աշխույժ ու ակտիվ տրամադրություն հաղորդելով  ոչ միայն տեղացիներին, այլև հյուրերին ու զբոսաշրջիկներին: BlogNews.am-ը ներկա է եղել ռեստորանի պաշտոնական բացմանը, որի ժամանակ իրենց էներգետիկ կատարումներով հյուրերին ողջունել են երգչուհի Սրբուհի Սարգսյանն ու Մարբին: Միջոցառման ուշագրավ դրվագներն ու հյուրերը՝ ֆոտոշարքում:

Ծաղկային քաղաքն ամռան վերջին «Յասամանի» հոտով է բուրում: Ու սա միայն փոխաբերություն չէ: Իսկապես,  անհնար է չզգալ ու չնկատել քաղաքի սրտում բացված կոլորիտային ռեստորանի բերած փոփոխությունը: Այն շուրջ մեկ ամիս է, ինչ գործում է և արդեն հասցրել է դառնալ անփոխարինելի վայր հետաքրքիր ու հարմարավետ ժամացի սիրահարների համար. «Նախկինում ռեստորանի տարածքում եղել է բնակելի տուն, որն ամբողջությամբ վերակառուցվել է ու ձևափոխվել: Նախագծի պլանավորումից մինչև ավարտը տևել է մոտ 8 ամիս: Դիզայներներն ու շինարարները ջանք չեն խնայել իրենց տաղանդը լավագույնս դրսևորելու հարցում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Յասաման» ռեստորանի տնօրեն Լևոն Տեր-Հովհաննիսյանը:

IMG_7975IMG_7892IMG_7925

Լիւնել Ծաղկաձորում ու գոնե մեկ անգամ չայցելել այս ռեստորան՝ անմտություն կլինի: Ռեստորանի հենց մուտքից ձեզ կդիմավորեն բարեհամբույր ու ժպտադեմ աշխատակիցներն ու կուղեկցեն դեպի սրահ, որն առանձնանում է ինքնատիպ ինտերիերով, հայկականությամբ ու ազգային էլեմենտների առկայությումբ. «Ռեստորանի նախագծման ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է նրա վրա, որ հայկական համն ու հոտը, հյուրընկալ մթնոլորտը պահպանվեն: Մեզ համար առաջնային է եղել նաև այն, որ  ռեստորանում լինեն ոչ թե բազմաթիվ  սեղաններ ու գերհագեցած նստատեղեր, այլ որոշակի ազատ տարածքներ, որտեղ մարդիկ կկարողանան ավելի ազատ տեղաշարժվել, լիարժեք լիցքաթափվել ու վայելել բնությունը: Այդ պատճառով էլ ռեստորանի երկրորդ հարկում  ունենք առանձնասենյակներ ու ընդհանուր սրահ: Մեր նպատակն այն չէ, որ ռեստորանը մարդիկ դիտարկեն որպես հաց ուտելու վայր, այլ համարեն լավ ժամանցի կազմակերպման կարևոր բաղադրիչ ու իրենց զգան, ինչպես տանը»:

IMG_7893IMG_8108IMG_8022

Պարզվում է՝ ռեստորանային բիզնես վարելու գործում «Յասաման»-ի հիմնադիրներն ունեն բազմամյա փորձ, որը նրանք ժառանգել են իրենց պապից. «Այդ փորձը եկել է Ծառուկ պապից, որը նունպես ունեցել է իր ռեստորանը  և հաց տվող մարդ է եղել: Ազգային խոհանոցի պահպանումը և այն մարդկանց հրամցնելը կարևորելով՝ նա իր ընտանիքում ձևավորեց մի ավանդույթ, որն արդեն փոխանցվում է մի քանի սերունդ: Ծառուկ պապը ժամանակին երազել է Ծաղկաձորի սրտում ունենալ ռեստորան, և այդ երազանքը տարիներ հետո կյանքի են կոչել իր թոռները»,- նշեց Լևոն Տեր-Հովհաննիսյանը:

Շատերի մոտ գուցե հարց առաջանա՝ ինչո՞ւ «Յասաման»: Լևոնն ունի իր բացատրությունը. «Ռեստորանի անվանման ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն գործում է Ծաղկաձորի սրտում, և իմ կարծիքով՝ այս՝ նմանը չունեցող ռեստորանը պետք է անպայման ունենար ծաղկային անուն: Ու յասամանն այն ծաղիկն էր, որ բոլորի մոտ անխտիր դրական ասոցիացիաներ էր առաջացնում»:

IMG_7957IMG_8028IMG_7863

«Յասաման» ռեստորանում մատուցվում են հայկական ավանդական խոհանոցի բազմազան ուտեստներ՝ խորովածներ, ապուրներ, թոնրում պատրաստված հաց ու լավաշ, անուշաբույր քաղցրավենիքներ՝ պատրաստված ընտանեկան բաղադրատոմսով. «Հիմնականում ներկայացված են հայկական խոհանոցի այցեքարտ համարվող ճաշատեսակները: Ներկայումս նաև մշակում ենք հատուկ մենյու, որը կգրավի զբոսաշրջիկներին և իր մեջ կներառի եվրոպական խոհանոցի լավագույն ճաշատեսակները: Այն հոգին, որ մեր խոհարարներն են դնում ուտեստների մեջ, կարծում եմ՝ արդեն յուրահատուկ է ու բնորոշ միայն մեր ռեստորանին»:

Վերջում, խոսելով գնային քաղաքականության մասին, Լևոնը նշեց, որ ռեստորանը թանկ չէ ու հասանելի է բոլոր խավերի համար. «Գնային քաղաքականությունը մշակելիս հաշվի ենք առել մարդկանց հնարավորություններն ու սահմանել այնպիսի գներ, որոնք հարմար են բոլոր խավերի համար: Այնպես որ, համեցեք «Յասաման» ռեստորան»:

IMG_8016IMG_8069IMG_7940IMG_8019IMG_8084IMG_8059IMG_7985IMG_8073IMG_7968IMG_8061IMG_7943IMG_8137IMG_8144IMG_8060IMG_7918IMG_790139077819_463491787466623_6264624248380194816_n39051783_202192837316970_1858184207243673600_n39027561_276204429869267_3816031876460576768_n39010696_221635628509699_1962433654906945536_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Վահագն Ալեքսանյանի