Թուրքերի ոչ պատշաճ բողոքի ակցիան` դոլարի դեմ (Video)


14:10 , 13 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լիրան գերադասելու և այդպիսով երկրի տնտեսությունը կայուն պահելու կոչից ազդված մի շարք քաղաքացիներ դոլարի դեմ բողոքի ոչ պատշաճ ակցիա են իրականացրել:

Բողոքի մասնակիցներից մեկը թղթադրամով նախ մաքրել է քիթը, ապա` այրել: Նրան միացել են բողոքի ակցիայի մյուս մասնակիցները: