«Հարբել եմ». Սիլվա Հակոբյանի ամուսինը` երգչուհու նոր տեսահոլովակում


12:00 , 13 օգոստոս, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանը երեկ նոր տեսահոլովակ է ներկայացրել երկրպագուների դատին: «Հարբել եմ». այսպես է կոչվում պարային երգը, որը հարսանեկան թեմայով է: Անվանումը երկիմաստ է. Սիլվան արբել է թե՛ սիրուց, թե՛ գինուց: Տեսահոլովակը նկարահանվել է Գյումրիում` Ձիթողցոնց տուն-թանգարանում։ Երգչուհին ներկայանում է հարսի կերպարով, փեսային մարմնավորում է ամուսինը` Նորայրը։ Սիլվայի համար շատ ավելի հեշտ է եղել սեր ներկայացնել Նորայրի հետ։ Նա ավելի ազատ է իր  շարժումներում ու զգացմունքները արտահայտելու հարցում, ինչը երևում է տեսահոլովակում: