Վարչապետը 10 րոպե ժամանակ չի գտել Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների համար


11:45 , 13 օգոստոս, 2018

Ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողները գրանցվել էին վարչապետի մոտ ընդունելության, և մի 2 օր առաջ զանգում են, ասում, թե վարչապետը ժամանակ չունի ձեզ ընդունելու: Պարոն վարչապետ, մեր տղաներն իրենց ամբողջ ժամանակը ձեզ են նվիրել, իսկ դուք ժամանակ չունե՞ք նրանց ծնողներին 10 րոպե տրամադրելու: Շատ շնորհակալ ենք ձեզնից նման վերաբերմունքի համար: