Ինչո՞ւ եք կարծում, որ առանց 10 դրամ ծախսելու հնարավոր էր հաղթել, էն էլ Եվրատեսիլում


14:24 , 19 մայիս, 2013

Վայ նենց զարմանալի ա, որ էս աշխարհն անարդար ա, ու դեմոկրատիա չկա: Վայ ամոթ բոլորին, մասնավորապես Անդրբեջանին, որ փող ա տալիս, որ հաղթի: Ինչի մեր մոտ ընտրությունները ո՞նց են հաղթում: Ինչի՞ պետք ա աշխարհի մակարդակով այլ կերպ լինի:  Ինչո՞ւ եք կարծում, որ առանց 10 դրամ ծախսելու հնարավոր էր հաղթել, էն էլ Եվրատեսիլում: Միշտ էլ պարզ ա եղել, որ երգիչը կապ չունի, որ երկրին են ձայն տալիս, պլյուս շաաատ քիչ դեր ա տանում սիմպատիան էդ խմբի նկատմամբ, որը կարող ա մի քիչ ձայն գոյացնել, ու դա էլ փաստ չի:

Հասարակ օրինակով վերցնենք. ենթադրենք Ադրբեջանը ձայներ ա հավաքել մեր երկրում, հատկապես, որ ահագին մարդկանց դուր էր եկել նրանց համարը, ի՞նչ եք կարծում, ձայն կլինե՞ր մեր երկրի կողմից: Չէ, կարծում եմ: Նենց որ շարունակում ենք հավատալ դեմոկրատիային ու ապրում դալշե: