Մոգական գեղեցկությամբ օժտված մարդիկ, ովքեր տարբեր լինելուց չեն ամաչում կամ կաշկանդվում (Photo)


20:15 , 13 օգոստոս, 2018

Գեղեցիկ լինելու ստանդարտներն այնքան արագ են փոխվում, որ չես էլ հասցնում հասկանալ, թե տվյալ պահին որն է գեղեցիկ։ Իրականում «գեղեցիկ» ասվածը շատ հարաբերական է․ մեկի համար շիկահեր մազերով մարդիկ են գեղեցիկ, մյուսի համար՝ սևահերները․․․

Այդ պատճառով էլ աշխարհի տարբեր երկրներում կան հասարակական շարժումներ, որոնք պայքարում են բոլոր ստանդարտների ու կարծրատիպերի դեմ։ Նրանց կարծիքով՝ ամեն մարդ գեղեցիկ է յուրովի և սխալ է հանուն այլ մարդկանց կարծիքի դիմել պլաստիկ վիրահատությունների և այլն։

Ահա այսօր ձեզ ենք ներկայացնում արտասովոր մարդկանց լուսանկարներ, որոնց գեղեցկությունն ամբողջովին բնական է։