Սխալ կարծիք կա ձևավորված, որ շուկայում գին են թելադրում խոշորները


10:30 , 13 օգոստոս, 2018

Սխալ կարծիք կա ձևավորված, որ շուկայում գին են թելադրում խոշորները։ Ու վերջին օրերի որոշակի ապրանքների թանկացումները հատուկ նրանց կողմիցա արված կառավարության դեմ։ 

Ոչ Սամվել Ալեքսանյանը գին կբարձրացնի ինչ-որ մեկի հրամանով, ոչ Զովքի Արամը, ոչ ՍԱՍ-ի Արտակը։ Մոռացեք նման բաների մասին, նրանք վաղուց մոռացել են Սերժ Սարգսյանի մասին, ընդունել են խաղի նոր կանոնները և աշխատում են էդ կանոններով։ Չկա այլ տարբերակ։ Թանկացման պատճառները մի քանիսն են՝ արտահանման ծավալները, սեզոնը, շուկայի անկառավարելի վիճակը, որն էլ գալիս է նախարարությունների ոչ լիարժեք աշխատանքից։ 

Սանիթեքը նույնպես ոչինչ հատուկ չի անում ինչ-որ մեկի ուղղորդմամբ։ Կա երեք պատճառ վատ աշխատանքի։ Նախ՝ մեքենաների անսարքությունը, երկրորդ՝ քաղաքապետի բացակայությունը, և ամենագլխավորը՝ նրանք չգիտեն՝ ինչ է իրենց սպասում երկու-երեք ամիս հետո, երբ կընտրվի նոր քաղաքապետը։ Կբացահայտվի նրանց թալանը (եթե եղել են նման դեպքեր), շարունակելու ե՞ն աշխատել կամ ի՞նչ պայմաններով։ 

Չկա ուրիշ տարբերակ։ Ոչինչ հատուկ ինչ-որ մեկի կողմից ինչ-որ մեկի դեմ չի արվում։ 
Սամվել Ալեքսանյանը չլինի, շուկան չի պայթի, նրա տեղը մեծ սիրով կգրավի Զովքի Արամը, նա էլ բոյկոտի, նրա փոխարեն կլինի ՍԱՍ-ի Արտակը։ Ոչ ոք չի հրաժարվի շուկայում գերակա դիրք գրավելուց։ 

Հակահեղափոխություն ասվածը զուտ հորինվածք է։ Նման բան չկա ու չի կարող լինել։