Նուտելա՝ տան պայմաններում


10:45 , 13 օգոստոս, 2018

Բաղադրիչներ

  • կաթ - 500 մլ
  • շաքարավազ - 1 բաժակ
  • ընկույզ - 0,5 բաժակ
  • կակաոյի փոշի - 2 ճ/գ
  • ալյուր - 2 ճ/գ
  • կարագ - 60 գ

Պատրաստման եղանակը

1. Շաքարավազը, ալյուրն ու կակաոյի փոշին խառնում ենք։

2. Ավելացնում ենք 50-70 մլ կաթն ու խառնում։ Այնուհետև ավելացնում ենք մնացած կաթն ու կրկին խառնում։

3. Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։

4. Ընկույզը լավ մանրացնում ենք։

5. Երբ սկսում է եռալ, զանգվածը հանում ենք կրակի վրայից։ Պետք է ստացվի պինդ զանգված։

6. Լցնում ենք ընկույզն ու կարագը և լավ խառնում ենք, որպեսզի կարագը հալչի, ու ստացվի միասեռ զանգված։

7. Նուտելան պատրաստ է։ Թողնում ենք, որ սառչի, ապա վայելում ենք։