Հասկի ցեղատեսակի շունը այլանդակել է 5-ամյա աղջնակի դեմքն ու կոտրել ծնոտը (Photo 16+)


00:59 , 12 օգոստոս, 2018
Բակում խաղալիս հարևանի հասկի ցեղատեսակի շունը հարձակվել էր 5-ամյա աղջնակի վրա, պատառոտել դեմքը, կոտրել ծնոտն ու բութ մատը: Երեխան մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել և այժմ ծնողները միջոցներն են փնտրում վերականգնողական փուլի համար: Իսկ շան տերը անգամ չի փորձել օգնել աղջնակի ընտանիքին: Ավելին, երբ իմացել է, որ կոտրված ծնոտի պատճառով երեխա չի կարողանում հաց ուտել, նա առաջարկել է հյութով և յոգուրտով կերակրել․․․