Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում հանդիպել է Միխայիլ Գալուստյանի հետ (Photo)


23:51 , 11 օգոստոս, 2018

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում այցելել է ՌԴ զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի և հանգստի զբոսայգու ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատրիոտ»  զբոսայգու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցևի և «Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի» նախագահ Միխայիլ Գալստյանի: Կողմերը փոխանակվել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական դաստիարակության փորձով՝ հայրենասիրության, քաղաքացիության և առողջ ապրելակերպի ձևավորման նպատակով:

Տոնոյանը բարձր է գնահատել ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը «Պատրիոտ» զբոսայգու հարթակում: Միխայիլ Գալուստյանը կիսվել  է ռազմամարտավարական խաղերի զարգացման  իր փորձով և իր պատրաստակամությունն է հայտնել  Հայաստանում այդ գործունեության հետագա համագործակցության և զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության մասին: