Կրթական համակարգի մեծ խնդիրներից


21:33 , 11 օգոստոս, 2018

Քանի որ փորձս դպրոցում է, կխոսեմ դպրոցի մասին:

Դպրոցի ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ նրա հիմքը պատիժնա ոչ թե խրախուսանքը։ Խրախուսանք չկա ոչ աշակերտներին (փտած գովասանագրերը չնչին բան են), ոչ ուսուցիչներին (ապահովագրությունները էնքան էլ մեծ բան չեն, իսկ լավագույն ուսուցիչ տիտղոսը կրկեսա), ոչ տնօրեններին։ Ինչպես ցանկացած մարդ այնպես էլ ուսուցիչները կարիք ունեն մոտիվացիայի, որի մասին երբեք հոգ չի տարվում, ամենաշատը ունեն զարգացման ու ժամանակին համընթաց քայլելու կարիք (փտած վերապատրաստումները ձեռառնոցի են)։ Եթե ուսուցիչը սովորում է փտած համալսարանում, որտեղ իր զարգացման մասին հոգ չեն տանում, գալիս է դպրոց որտեղ բոլորը թքած ունեն իր զարգացման վրա, ո՞նց կարող է նա զարգացնել աշակերտներին։ Արդյունքում ունենում ենք փնթփնթան, կյանքից հոգնած ուսուցիչներ, ովքեր պետք է մոտիվացնեն ու առաջ տանեն մի ամբողջ սերունդ։

Լուծում՝
Ուսուցիչներին անվճար ուղարկել կոնֆերանսների՝ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս: Կազմակերպել դասընթացներ ուղղված իրենց համակարգչային գրագիտության բարձրացմանը և հետաքրքիր կայքերից օգտվելու լինքեր տրամադրել, լեզուներ սովորելու անվճար դասընթացներ կազմակերպել՝ թեկուզ օնլայն։
Կազմակերպել դասընթացներ, որտեղ հոգեբանները կծանոթացնեն երեխաների տարիքային առանձնահատկությունների մասին (չասեք համալսարանում անցնում են՝ եփած հավի ծիծաղն էլ կգա), տարբեր խնդիրների և դրանց լուծումների մասին (չասեք բա դպրոցի հոգեբանը ինչի համար է՝ չի հասցնի հավատացեք ու բացի դա ցանկալի է տարբեր դպրոցներից հավաքված ուսուցիչներ կիսվեն իրենց խնդիրներով, որ փորձի փոխանակում լինի)։
Թեկուզ օնլայն ձևավորել մասնագիտական խմբեր, ովքեր կքննարկեն դասերի անցկացման տարբեր մեթոդներ, կկիսվեն մասնագիտական խնդիրներով ու կգտնեն լուծումներ։
Եվ վերջում կարելի է և ուսուցիչներին, և տնօրեններին խրախուսել շատ տարբեր ձևերով՝ ինչ- որ տեղ հանգստի ուղարկելուց մինչև ինչ- որ ծառայություններից անվճար օգտվելու աբոնիմենտներից, անվճար կրթության հնարավորությամբ՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա և այլն։ Իսկ թե ինչի համար ու ոնց խրախուսել կամ ոնց վերահսկել դա դժվար չի՝ ուղղակի էդքան գրել չի լինի))))։

Հ.գ. Ես միշտ փախչում էի դպրոցից, որովհետև վախենում էի լճացումից։
Ամսուրդա, բայց ամենաչլճացած ոլորտը պետք է կրթությունը լիներ, բայց ամենալճացածնա։

Մոտիվացրեք ուսուցիչներին ամեն ինչ տեղը կընկնի։
Թե չէ հեռախոս բերել, չբերել, եսիմ ինչ անել լրիվ երկրորդական հարցեր են՝ հեռախոս չբերեց խաղաքար կբերի, սպիներ կբերի, վերջին տարբերակ գրքի մեջ կնկարի կամ տետրը կխզմզի։