Սերժ Թանկյանը պրիմիտիվ մանիպուլացիոն շրջանի մեջ է


18:59 , 11 օգոստոս, 2018

Սերժ Թանկյանը պրիմիտիվ մանիպուլացիոն շրջանի մեջ է։ Շարունակելով հարգել Թանկյանի մշակույթը՝ պետք է նկատեմ, որ Շուռնուխում չեն ծեծել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների։ Ծեծել են Շուռնուխում շուխուռ անողների՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումից։

Կենցաղային վեճ է տեղի ունեցել, որը իմ թաղամասում ամեն օր կա։ Վեճերն էլ սկսվում են հետևյալ կերպ.

- Խի՞ թարս նայեցիր։
- Թարս չեմ նայել, արա։
- Արան ո՞վա, արա։

Ծեծ

- Գիշերվա մեկն ա, պատուհանիս տակ մի գոռա։
- Տո ինչ կուզեմ, կանեմ, դու ո՞վ ես։
- Հեսա իջնեմ, համբալ։

Ծեծ

Բայց, չգիտես ինչո,ւ այսքան ժամանակ Թանկյանը չպայքարեց մեր բակում ծեծված նատուրալների համար։

Մարդու իրավունքներն ընտրովի չեն լինում...