Ժամը 23:00-ից հետո հրավառություն կատարելու համար պատասխանատվության է ենթարկվել Եղեգնաձորի բնակիչը


23:14 , 11 օգոստոս, 2018

Ժամը 23:00-ից հետո հրավառություն կատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Եղեգնաձորի բնակիչներից մեկը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Օգոստոսի 10-ին կեսգիշերն անց ոստիկանության ծառայողները ստուգայցի ընթացքում նկատել են, որ Եղեգնաձորի Երևանյան խճուղում հրավառություն է կատարվում:

Ոստիկանները մեկնել են տվյալ տարածք ու հայտնաբերել հրավառություն կատարող տղամարդուն, որը խախտել էր լռությունն ու 23:00-ից հետո հրավառություն իրականացրել:

Մանրամասները` տեսանյութում: