Այսօր տեղի է ունենում արեգակի այս տարվա վերջին խավարումը


18:30 , 11 օգոստոս, 2018

Shantnews.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունենում արեգակի խավարում, որին ականատես են լինում Ռուսաստանի, Կանադայի, Գրենլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Չինաստանի բնակիչները, գրում է Gazeta.ru-ն:

Արեգակի՝ 2018 թվականի վերջին խավարումը ժամը 13:46:24-ին հասել է իր առավելագույն կետին և կավարտվի 15:30:40-ին:

Այս տարվա երրորդ և վերջին խավարումը հնարավոր կլինի տեսնել հյուսիսային կիսագնդում: Արեգակի առաջին խավարումը տեղի է ունեցել փետրվարի 15-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։