Ամառանոցում գյուրզա են գտել


21:13 , 11 օգոստոս, 2018

Oգոստոսի 11-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Ջրաշեն թաղամասի ամառանոցներից մեկի տան բակում՝ փոսի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: