Թրամփը ԽՍՀՄ-ում օգտվել է ռուս մարմնավաճառների ծառայություններից, Կրեմլն էլ նրա դեմ կոմպրոմատ է հավաքել. ԱՄՆ նախագահի մասին նոր սկանդալային գիրք է գրվել


19:15 , 11 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի գրող Քրեյգ Յունգերը հաջորդ շաբաթ կհրատարակի «Թրամփի տունը, Պուտինի տունը. Դոնալդ Թրամփի ու ռուսական մաֆիայի անհայտ պատմությունը» վերնագրով գիրքը, որը սկանդալային բացահայտումներ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անցյալի վերաբերյալ: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, գրողի պնդմամբ՝ Թրամփը 1987թ. իր առաջին կնոջ՝ Իվանայի հետ Խորհրդային Միություն կատարած այցի ժամանակ օգտվել է տեղի մարմնավաճառների ծառայություններից, ինչից հետո ռուսական հետախուզության գործակալներն ապագա նախագահի դեմ կոմպրոմատ են հավաքել: Արդյունքում՝ Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել միլիարդատիրոջը:

Հայտնի է, որ գրքի հեղինակն այս մասին իմացել է ՊԱԿ-ի հակահետախուզության բաժնի նախկին ղեկավար Օլեգ Կալուգինից: Վերջինս մանրամասնել է, որ Թրամփն օգտվել է բազմաթիվ երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, իսկ Կրեմլն էլ դրան հետևել է:

Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում լայն կիրառվող պրակտիկա էր մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը:


«Ձեզ մոտ դուք խնդրում եք երիտասարդներին կանգնել ու հպարտ ծառայել երկրին: Ռուսաստանում մենք երբեմն խնդրում ենք կանանց պառկել ու ծառայել հայրենիքին»,- նկատել է Կալուգինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։