Եթե ԱՄՆ-ն այսպես շարունակի, Թուրքիան նոր ընկերներ կփնտրի. Էրդողան


16:30 , 11 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չվերանայի Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշումը, Անկարան կսկսի նոր ընկերներ ու դաշնակիցներ փնտրել: Այս մասին գրում է Вести.ру-ն:

Ըստ Интерфакс-ի՝ Թուրքիայի ղեկավարը նշել է. «Միացյալ Նահանգները պետք է գիտակցի, որ Թուրքիան այլընտրանք ունի»:

Նա մատնանշել է Վաշինգտոնի այն քայլը, որ Թուրքիայի մի շարք պաշտոնատար անձանց հանդեպ սանկցիաներ են ընդունվել: Նա նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է քրդերին, որոնց դեմ պայքարում է Թուրքիայի իշխանությունը: Էրդողանը շեշտել է՝ ԱՄՆ-ի կողմից այս քայլերն անպատասխան չեն մնա:

«Եթե ԱՄՆ-ն չճանաչի Թուրքիայի ինքնիշխանությունը, մեր գործընկերությունը հարցականի տակ կմնա»,- եզրափակել է Թուրքայի ղեկավարը: