Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է երկու հայերի սպանության մասին տեղեկատվությունը


15:30 , 11 օգոստոս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան Վրաստանում Հայաստանի դեսպանությունից պատասխանեցին.

«Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 11-ին  Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել: