Քայլի Ջեները դստեր հետ լուսանկար է հրապարակել


18:00 , 11 օգոստոս, 2018

Օգոստոսի 10-ին Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների դուստրը՝ Սթորմին 6 ամսական է դարձել։ Այդ կապակցությամբ Քայլին Instagram-ի իր էջում դստեր հետ լուսանկարներ է հրապարակել։

Ֆոտոշարքի հեղինակն ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան է։ Նշենք, որ Սամսոնովան առաջին անգամ չէ, որ համագործակցում է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի հետ։

«Իմ յուրահատուկ նվերի ծննդյան օրը։ Եվ ինչպես եմ ես ապրել մինչև քո ծնվելը, Սթորմի։ Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ հրեշտակ»,- լուսանկարներից մեկը մակագրել է Ջեները։