Չափից շատ աշխատասիրությունը բացասաբար է ազդում կարիերայի վրա․ հետազոտություն


17:40 , 11 օգոստոս, 2018

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ աշխատավայրում մեծ ջանքեր գործադրելով՝ մարդու կարիերայի զարգացումը միայն վատթարանում է։

Դա է ապացուցել 50 մարդու մասնակցությամբ գիտափորձը։ Պարզվել է, որ աշխատամոլությունը մարդուն չի օգնում ո՛չ աշխատավարձի, ո՛չ սոցիալական կարգավիճակի բարձրացման հարցում։

Իսկ ահա սթրեսը և հոգնածությունը բացասաբար են ազդում մարդու առողջության, ինչպես նաև հոգեբանա-հուզական վիճակի վրա։ Դա ևս խանգարում է պրոֆեսիոնալ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելուն։