ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը. կոնգրեսականը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը


15:10 , 11 օգոստոս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով նաև Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի բարձրացման՝ Թրամփի որոշմանը:

«Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ։ Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի  եւ գնալով ավելի հակաամերիկյան  է դառնում։ Մեզնից շատերը պնդել են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը»,– նշել է կոնգրեսականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի չափը բարձրացնելու մասին: