Հաղարծինին նվեր եմ բերել՝ 140 000 դոլարանոց մի ծրագիր. Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծինի 200-ամյակի միջոցառմանը


15:00 , 11 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Տավուշի մարզ: Այսօր իջևանցիների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծին համայնքի 200-ամյակին նվիրված միջոցառմանը:

Փաշինյանը նախ շնորհավորեց Հաղարծինի 200-ամյակի կապակցությամբ և հայտնեց, որ 200 ամյակը Հաղարծին գյուղի համար նոր էջ բացի, ինչպես 2018 թվականը հայ ժողովրդի կյանքում նոր էջ է բացել:

«Ժողովուրդ ջան, սա նոր Հայաստան է, և նոր Հայաստանում բոլորս իրականությունը պետք է ընկալենք նորովի: Մենք ինքներս մեզ պետք է ընկալենք նորովի, մեր միջավայրը, մեր հնարավորությունները պետք է ընկալենք նորովի և մենք մեր ուժերին պետք է վերաբերվենք նորովի: Մենք պետք է ոչ թե ուրախանանք ունեցած հաղթանակով, այն ամեն հաղթանակից հետո պետք է աշխատենք նոր հաղթանակի վրա: Այսօր չի կարող Հաղարծինն ապրել այնպես ինչպես ապրում էր երեք ամիս առաջ»,-ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։