Ռումինիայում բողոքի ակցիաների ժամանակ մի քանի հարյուր մարդ է տուժել


16:10 , 11 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժել է ավելի քան 440 մարդ:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, տուժածների թվում 24 ոստիկաններ են, վնասվածքներ ստացածներից 65-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ցուցարարները հրդեհել են աղբամանները, հրդեհը մարելու համար իրավապահները ջրցան մեքենաներն են գործի դրել:

Ռումինիայի նախագահը քննադատել է  ոստիկանների «դաժան» գործաղությունները, բացատրություն է պահանջել ներքին գործերի նախարարությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։