Ովքեր են պատմության 5 ամենադաժան կանայք


21:00 , 11 օգոստոս, 2018

Այս կանանց սարսափելի արարքները վախեցրել են ողջ աշխարհին: Նրանք գնացել են դաժանությունների, սպանություններ են կատարել: Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենաչար ու դաժան 5 կանանց:

Իրմա Գրեզե

Իրմա Իդա Գրեզեն ծնվել է 1923-ի հոկտեմբերի 7-ին Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, Գերմանիա: Մահացել է 1945-ի դեկտեմբերի 13-ին: Այս կինն աշխատում էր գերմանական Ռավենսբրյուկ, Աուշվից-Բիրկենաու և Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարներում: Նա մեղավոր ճանաչվեց Բելզենի դատական պրոցեսում մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար և մահվան դատապարտվեց:

Նրան դուր էր գալիս ցավ պատճառող տարբեր միջոցներով մարդկանց փորձությունների ենթարկելը: Կնոջ գլխավոր սովորությունը ծանր կոշիկներ կրելն էր, որոնք օգնում էին նրան ճնշել ու ցավեցնել բանտարկյալներին: Իր հանցագործ նպատակներն իրագործելու համար Իրման միտ ատրճանակ էր կրում ու հաճախ օգտագործում էր այն: 22 տարեկանում մահապատժի ենթարկվելով՝ Գրեզեն դարձավ ամենաերիտասարդ կինը, որին 20-րդ դարում Բելզենի դատական պրոցեսի արդյունքում նման պատժի ենթարկեցին: Մահապատժի իրականացմանը նախորդող գիշերը Գրեզեն ծիծաղում և երգում էր իր գործընկեր Էլիզաբեթ Ֆոլկենռատի հետ միասին: Նույնիսկ երբ Գրեզեի պարանոցին անցկացրին կախաղանի օղակը, նա շարունակեց մնալ հանգիստ: Նրա վերջին բառերն էին՝ «Արա՛գ», որոնք ուղղված էին անգլիացի դահիճ Ալբերտ Փիրփոինթին: Իրմա Գրեզեն մի շարք կեղծանուններ ուներ, որոնցից ամենահայտնիներն էին «Բելզենի գազան», «Գեղեցիկ գազան»:

Մայրա Հինդլի

Ծնվել է 1942 թվականին: Մայրա Հինդլին անգլիացի սերիական մարդասպան էր: Յան Բրեդիի հետ համագործակցելով՝ նա հինգ մանկահասակ երեխաների բռնաբարության է ենթարկել ու սպանել: Այս երկու հրեշները միասին պատասխանատու էին 12 տարեկան երեք երեխաների, ինչպես նաև 16-17 տարեկան դեռահասների առևանգման, սեռական ոտնձգության, տանջահարման ու սպանության համար: Հինդլիին ոստիկանությանն է հանձնել նրա 17-ամյա խորթ եղբայրը, սակայն կինն իրեն մեղավոր չի համարել այդ սպանություններից ոչ մեկի համար: Մայրան մեղավոր ճանաչվեց երեք սպանություններում ու ցմահ ազատազրկման ենթարկվեց: Նա երբեք չլքեց բանտախցի պատերն ու անազատության մեջ կյանքին հրաժեշտ տվեց 2002-ին:

Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I

Ծնվել է 1451-ին ու մահացել՝ 1504-ին: Այս կինը Կաստիլիայի և Լեոնի թագուհին էր: Նա ամուսնու՝ Ֆերդինանդ II Արագոնացու հետ միասին կայունություն բերեց թագավորութանը, որն էլ հիմք դարձավ Իսպանիայի միավորման: Իզաբելլան ու Ֆերդինանդը, ինչպես հայտնի է, ավարտին են հասցրել Ռեկոնկիստան (պիրենեյան քրիստոնյաների՝ մահմեդականների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երկարատև գործընթաց), վտարել են մահմեդականներին ու հրեաներին, ինչպես նաև ֆինանսավորել են 1492 թ. Կոլումբոսի ճամփորդությունը, որի արդյունքում բացահայտվեց «Նոր աշխարհը»: Կաթոլիկ եկեղեցու կողմից Իզաբելլան ստացել է «Աստծո սպասավոր» տիտղոսը:

Սակայն նրա չարությունն ու դաժանությունը կայանում էին նրանում, որ այս բոլոր հաջողությունների հետևում կանգնած են եղել կենդանի կերպով այրված հազարավոր ոչ կաթոլիկներ: Հանրահայտ իսպանական ինկվիզիցիայի տարիներին Իզաբելլան սկիզբ դրեց կրոնական մաքրման դարաշրջանին, և անգամ նոր հավատքի ընդունումը չէր փրկում դժբախտ մարդկանց կրակի վրա ողջ-ողջ այրվելուց:

Բևերլի Ալիթ

Բևերլի Գեյլ Ալիթն անգլիացի սերիական մարդասպան էր, ով մեղավոր է ճանաչվել չորս երեխայի սպանության, երեք երեխայի վրա մահափորձ կատարելու ու վեց երեխայի մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ:  Հանցագործությունները կատարվել են 59 օրվա ընթացքում՝ 1991 թ. փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Կեստևենի հիվանդանոցի մանկաբուժական մասում, որտեղ Ալիթը որպես բուժքույր էր աշխատում: Նա իր զոհերից երկուսի օրգանիզմ է ներարկել ինսուլինի մեծ չափաբաժին, իսկ մյուս զոհի մարմնում օդի մեծ պղպջակ է հայտնաբերվել: 1993-ի մայիսին Նոթինգեմի Արքայական դատարանը Բևերլի Ալիթին 13 ցմահ ազատազրկման դատապարտեց կատարած բոլոր հանցագործությունների համար: Դատավոր Լատամը դատավճռի  ներկայացման ընթացքում ասել է Ալիթին, որ նա իրենից «լուրջ վտանգ» է ներկայացնում այլոց համար, և դժվար թե գա մի օր, երբ այդ կնոջը հասարակության համար անվտանգ կհամարեն ու բաց կթողնեն:

Անգլիայի թագուհի Մարիա I

Մարիա I-ը ծնվել է 1516-ի փետրվարի 18-ին ու մահացել է 1558-ի նոյեմբերի 17-ին: Նա Անգլիայի ու Իռլանդիայի թագուհին էր 1553-ի հուլիսից սկսած մինչև իր կյանքի վերջը: Այս կինը դաժանորեն հալածում էր բողոքականներին, որն էլ պատճառ դարձավ այն բանի, որ հակառակորդները թագուհուն տվեցին «Արյունոտ Մերի» կեղծանունը: Նա Հենրիխ VIII-ի և Եկատերինա Արագոնացու չարաբաստիկ ամուսնության միակ ողջ մնացած երեխան էր: Հարյուրավոր բողոքականներ նրա կառավարման շրջանում պատժվում էին իրենց դավանանքի համար: Վախենալով կախաղան բարձրանալուց՝ շուրջ 800 բողոքականներ լքել են իրենց հայրենիքը և չեն վերադարձել մինչև Արյունոտ Մերիի մահը: