Կանանց համար ամենաօգտակար բանջարեղենը՝ ըստ գիտնականների


15:20 , 11 օգոստոս, 2018

Դիետոլոգները պնդում են, որ սմբուկը ամենաօգտակար բանջարեղենն է կանանց համար:

Բժիշկների հավաստիացմամբ՝ սմբուկը ոչ միայն օժտված է բացառիկ համային հատկություններով, այլև ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ: Այդ բանջարեղենը սպիտակուցների քանակով համեմատելի է մսի հետ:

Գիտնականները թվարկում են սմբուկի օգտակար հատկությունները. այն հզոր հակաօքսիդանտ է, կանխում է կրծքագեղձի քաղցկեղը, պաշտպանում է ուղեղը, պարունակում է քիչ ածխաջրեր և ճարպեր, օգնում է նիհարելուն, նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում է արյան ճնշումը: