Հարավկովկասյան և մերձտարածաշրջանը առաջիկայում գտնվելու է ամերիկյան տնտեսական ճնշումների ներքո


13:31 , 11 օգոստոս, 2018
Սահմանվում են տնտեսական փուլային պատժամիջոցներ Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ, տնտեսական անկայունության փուլ է մտնում Թուրքիան, այս ամենի տնտեսական հետևանքները տրամաբանորեն չեն շրջանցի հարավկովկասյան երկրները։ Հասկանալի է, որ տնտեսական ճնշումները կընթանան նաև հարավկովկասյան և, իհարկե, մերձավորարևելյան տարածաշրջանի համար քաղաքական, ռազմաքաղաքական հետևանքներով։ Կարելի է կանխատեսել, որ տարածաշրջանի ուղղությամբ տնտեսական ճնշումները կմոբիլիզացնեն նախ հակաիսրայելական հասարակական-քաղաքական բևեռը, լարվածությունը կմեծանա պաղեստինա-իսրայելական ճակատում, նոր խմորումներ կլինեն Սիրիայում։