Հետևակն ընդդեմ օդուժի. մրջյունները օդում կամուրջ են կառուցել ու հարձակվել մեղուների վրա (Photo, Video)


11:45 , 11 օգոստոս, 2018

Բրազիլիայում ականատեսը տեսանյութ է նկարահանել, որում երևում է՝ ինչպես են մրջյուններն իրենց մարմիններից կամուրջ կառուցել, որ կարողանան հասնեն մեղվի բնին։

Հեղինակը նշում է, որ կառույցը ոչ մի հիմք չունի ու կազմված է միայն մրջյունների մարմնից։ Նման հարձակման ժամանակ մեղուները փախչում են բնից, իսկ մրջյունները չեն հեռանում, քանի դեռ ամբողջովին չեն թալանել այն։

Հավանաբար ձեզ մոտ հարց կառաջանա, թե մրջյունների ինչին է պետք կամուրջը, եթե կարող են առաստաղով հասնել մեղվի բնին։ Սկզբում հավանաբար հենց այդպես էլ եղել է, սակայն մրջյունները սկսել են իրար վրայով անցնել, ու օգնության է եկել գրավիտացիան։

Пехота против авиации: муравьи построили в воздухе мост и напали на гнездо ос бразилия, видео, гнездо, животные, мост, муравьи, нападение, осы