Լավրովը Պոմպեոյին հայտնել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների «ծայրահեղորեն տհաճ» լինելու մասին


11:08 , 11 օգոստոս, 2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել: Այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ տեղեկացնում է life.ru-ն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Գոսդեպի ղեկավարին հայտարարել է, որ Մոսկվան չի ընդունի նոր պատժամիջոցները, որոնց մասին Վաշինգտոնը մոտ ժամանակներս պատրաստվում է հայտնել:

«Ռուսական կողմը ծայրահեղ տհաճությամբ է ընդունում նոր պատժամիջոցների մասին Վաշինգտոնի հայտարարությունը՝ այսպես կոչված Սկրիպալի գործին Ռուսաստանի ենթադրյալ մասնակցության հղումով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Լավրովը Պոմպեոյին հիշեցրել է, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Լոնդոնն ապացույցներ չեն ներկայացրել, որ Մոսկվան ինչ-որ կերպ մասնակից է Սկրիպալի գործին: