Որո՞նք են մարդու օրգանիզմը թունավորող բանջարեղենները


09:20 , 11 օգոստոս, 2018

Նիտրատների ամենամեծ քանակությունը, չնայած տարածված կարծիքին, ձմերուկի ու սեխի մեջ չի գտնվում։ Նիտրատներն ազոտային թթվի աղերն են, որոնց նաև սելիտրա են կոչում։ Նրանք բույսերի և հողի բաղադրության մեջ են մտնում։ Փոքր քանակությամբ այդ նյութերը վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են կուտակվել օրգանիզմում և վնաս հասցնել առողջությանը։ Սակայն ձմերուկները, որոնց հաճախ մեղադրում են սննդային թունավորումների մեջ, ամենևին չեն պատկանում ամենավտանգավոր բույսերի շարքին։

«Ամենից շատ նիտրատներ կան սպանախի, նեխուրի, կաղամբի և բազուկի մեջ»,– նշում են բժիշկները։ Թունավորումից խուսափելու համար պետք է զերծ մնալ այս բանջարեղենների առաջին բերքի մեծ քանակությամբ օգտագործումից։ Աշխատեք չօգտագործել բույսերի այն հատվածները, որտեղ նիտրատների ամենամեծ քանակությունն է պարունակվում։ Կտրեք բազուկի վերևի և ներքևի հատվածները, կեղևազրկեք դդմիկը, կտրեք վարունգի ու բողկի պոչն ու հեռացրեք կեղևը։

Կաղամբի տերևները բացեք և դեն նետեք միջուկը։

Հիշեք, որ բանջարեղենը 40-50 րոպե եփելու դեպքում նիտրատները նվազում են 80%-ով։