Հայտնի կառավարիչների հումորն ու խորամանկությունները. ինչպես էին զվարճանում նրանք


22:45 , 10 օգոստոս, 2018

Իվան Ահեղ

Թվում է, թե նման կեղծանուն ունեցող կառավարիչը չի կարող կատակներ անել կամ զվարճանալ: Սակայն Իվան ահեղի հումորի զգացումը տեղում էր: Նա իր առաջին «խաբեությունն» իրականացրել է 1975-ին, երբ նա իբր հրաժարվեց գահից՝ թագավորական ողջ իշխանությունը տալով թաթար Սիմեոն Բեքբուլատովիչին: Սիմեոնին տվեցին «ամբողջ Ռուսիայի արքա ու մեծ իշխան» տիտղոսը, իսկ Իվան Ահեղն իրեն վերցրեց Իվան Մոսկվացի կեղծանունն ու Կրեմլի պալատները փոխեց Օպրիչնիայի ամրոցով: Նա ճամփորդում էր հասարակ կառքով, հրաժարվել էր բոլոր շքեղություններից: Այսպես անցկացրեց մեկ տարի, այնուհետև գահին վերադարձավ, կարծես ոչինչ էլ չէր եղել:

Պետրոս Մեծ

Պետրոս Մեծը կարող էր, օրինակ, իր դեսպանության հետ միասին Եվրոպա ուղևորվել Պետրոս Միխայլով կեղծանվան տակ: Պատերազմների ժամանակ խաբեությունների էր դիմում: Նման դեպք տեղի ունեցավ, երբ շվեդական Նարվա ամրոց, որը գրավել էին ռուսները, օգնություն հասավ: Ուրախացած շվեդները, տեսնելով շվեդ փրկիչների հարազատ համազգեստներ, ջոկատ ուղարկեցին նրանց դիմավորելու: Սակայն գրող, ականատես Ալեքսեյ Տոլստոյը վկայում է, որ շվեդները չէին օգնության հասել, այլ Պետրոս Մեծը՝ շվեդական համազգեստով: Ահա թե ինչ անարդար խորամանկության էր դիմել արքան:

Իոսիֆ Ստալին

Եվս մեկ կառավարիչ, ով հումորի մեծ զգացում է ունեցել ու միաժամանկ սիրել է խորամանկությունների դիմել: 1945-ի ապրիլին անգլիացիների ու ամերիկացիների միացյալ ուժերը հնարավորություն ունեին առաջին անգամ Բեռլին մտնելու՝ օգտվելով արևմտյան դիրքերում գերմանական զորքերի թուլությունից: Աակայն ապրիլի 1-ին Իոսիֆ Ստալինը գաղտնի հեռագիր ուղարկեց Էյզենհաուերին: Հեռագիրը հայտնում էր այն, որ, միևնույն է, Բեռլինն արդեն կորցրել է իր նախկին ռազմավարական նշանակությունը, հետևաբար Խորհրդային Միությունը պատրաստվում է այնտեղ երկրորդային ուժեր ուղարկել: Ստալինը հայտնեց, որ խորհրդային ուժերի առաջին հարվածը մայիսի երկրորդ կեսին կլինի: Միաժամանակ Ստալինը գեներալ Ժուկովին ուղղված կարգադրություն ստորագրեց Բեռլինյան օպերացիան սկսելու համար, որը սկսվում էր ապրիլի 16-ին: Առաջինը Բեռլին մտան հենց խորհրդային ուժերը: