Երկիր մոլորակի անտառային ծածկույթի մակերեսը վերջին 35 տարում աճել է 7 տոկոսով


23:20 , 10 օգոստոս, 2018

Երկիր մոլորակի վրա վերջին մի քանի տասնամյակում ավելացել է անտառների թիվը: Այդ մասին վկայում են արբանյակային տվյալները: Գիտնականների խումբը ուսումնասիրել է 1982-2016թթ. արված լուսանկարների տվյալները և եկել է այն եզրահանգման, որ ծառապատ հատվածը ավելացել է 7,1 տոկոսով՝ գրում է veroyatno.com-ը:

Հետաքրքիր է, որ այդ տվյալները հակասում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցներին, ըստ որոնց՝ անտառների թիվը նվազում է: Հնարավոր է՝ տերմինաբանության տարբերություն է, «անտառ» հասկացությունը ենթադրում է բուսական ծածկույթի տարբեր տեսակներ: