Plus-size ամենահայտնի մոդել Էշլի Գրեհեմը սպիտակ լողազգեստով նոր լուսանկարներ է հրապարակել


20:00 , 10 օգոստոս, 2018

30-ամյա plus-size մոդել Էշլի Գրեհեմը չի դադարում ցուցադրել իր ծովափնյա կերպարներն ու գովազդել լողազգեստների իր ապրանքանիշը:

Նկարում Գրեհեմը սպիտակ բիկինիով հիշեցնում է, որ ամառը դեռ չի ավարտվել, և ճիշտ ժամանակն է լողազգեստ գնելու և հանգստի մեկնելու:

Լողազգեստն, ի դեպ, իրոք լավ է նստում աղջկա վրա՝ չնայած նրա փարթամ կազմվածքին: Հիշեցնենք, որ նա հատուկ է ստեղծել այս հավաքածուն այն կանանց համար, ովքեր իր պես փարթամ կազմվածք ունեն:

Image result