16:00 , 10 օգոստոս, 2018Tert.am-ը գրում է.
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Բերդ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքից հետո՝ արդեն դահլիճային պայմաններում Նիկոլ Փաշինյանը Բերդի բնակիչներին հայտնեց, որ կառավարությունը պատրաստ է 10-15 միլիարդ դրամ տալ համայնքներին՝ սուբվենցիաների տեսքով, բայց համայնքները պատրաստ չեն դրան՝ չկան ծրագրեր: Ինչպես վարչապետը ձևակերպեց՝ համայնքները չունեն պատկերացում՝ իրենց կյանքը ռելսերի վրա դնելու համար:
Ապա Նիկոլ Փաշինյանը բնակիչներին բացատրեց, որ ժամանակակից աշխարհում լավ ապրելու միակ ձևը «սովորելն է»՝ կրթությունը:
«Երբ մենք ասում ենք «սովորել»՝ պատկերացնում ենք, որ երեխաները դպրոց են գնում: Ո՛չ, սովորելը բոլորին է վերաբերում, ի՛նձ էլ է վերաբերում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այն, գյուղացին, պատշարը, որն ամեն օր չի սովորում, չի կարող մրցունակ լինել:
«Կլցնե՞նք այդ տակառը: Դանայան տակառի նման մի իրավիճակում է մեր երկիրը: Դա չի հանդուրժվելու: Չեմ ուզում, որ պաշտոնյաների ու մարդկանց շրջանում տպավորություն ստեղծվի, լարվածություն առաջանա, տեռորի մթնոլորտ, որ, վայ, մեզ կբռնեն, բայց և ուզում եմ ասել, որ նրանք, ովքեր կշարունակեն հին տրամաբանությամբ, կներեք, ոչ մի բան չենք կարող անել: Ստիպված ենք լինելու նաև բռնել: Եթե ընտրությունը դա է»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։