ԱՄՆ կինոակադեմիան «Օսկար»-ի համար նոր անվանակարգ է սահմանել


19:20 , 10 օգոստոս, 2018

ԱՄՆ կինոակադեմիան նոր անվանակարգ է սահմանել, որը կսահմանվի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ Մրցանակը կտրվի հանրաճանաչ ֆիլմերի շարքում ձեռքբերումների համար, գրում է IndieWire-ն։

Հաղթողներին ընտրության չափանիշները և նոր անվանակարգի մասին այլ տեղեկություններ չեն նշվում։

«Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ ևս փոփոխություններ կսահմանվեն։ Մասնավորապես, պակաս հանրաճանաչ անվանակարգերն ուղիղ եթերում չեն հեռարձակվի։