19:00 , 10 օգոստոս, 2018Tert.am-ը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Այս առնչությամբ Tert.am-ը զրույցեց Յուրի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ բողոք եք ներկայացրել Վերաքննիչ դատարան:
-Նախ նշեմ, որ առաջին ատյանի դատարանն իր կայացրած որոշման մեջ Յուրի Խաչատուրովի առնչությունը սահմանադրական կարգի տապալմանը հաստատված չի համարել։
Այսինքն՝ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում հստակ ֆիքսել է, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Յուրի Խաչատուրովն առնչություն ունի սահմանադրական կարգի տապալման հետ: Այս պարագայում, այնուամենայնիվ, վերջինիս նկատմամբ կալանավորումը դատարանը թույլատրելի էր համարել: